Կֆինանսավորվի Սիսիանի և Քաջարանի միջև նոր ճանապարհային հանգույցի ընդհանուր ծրագրի մի մասը

Կֆինանսավորվի Սիսիանի և Քաջարանի միջև նոր ճանապարհային հանգույցի ընդհանուր ծրագրի մի մասը

PanARMENIAN.Net - ԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտնել է, որ այս համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին՝ 236 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորման համար, հայտնում է 1lurer.am-ը։

Նշված գումարը կուղղվի Սյունիքի մարզում Սիսիան-Քաջարան ճանապարհի նոր՝ 60 կիլոմետր երկարությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի մի մասի իրականացմանը։

Ծրագիրը կազմված է երեք հիմնական ենթաբաժիններից․

  1. Հյուսիսային ենթահատված՝ Սիսիանից մինչև Շենաթաղ ընկած 27.1 կմ ճանապարհ,
  2. Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ,
  3. Հարավային ենթահատված՝ 24.25 կմ ճանապարհ։

«Ճանապարհը կունենա ասֆալտբետոնե պատվածքով 3 երթևեկելի գոտիներ, հյուսիսային հատվածում կկառուցվեն նաև 3 թունել, 16 կամուրջ, 83 հեղեղատար, 28 բետոնե հենապատեր: Համանման աշխատանքներ են նախատեսվում հարավային հատվածում: Ունենք 5 թունել, 11 կամուրջ, 68 հեհեղատար, 43 բետոնե հենապատեր, անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:

Ծրագիրը թույլ կտա կրճատել ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 58 կմ-ով, կնվազի նաև երթևեկության տևողությունը, կբարձրանա երթևեկության հարմարավետությունը»,–նշել է նա։

Ղալեչյանը հավելել է, որ կառուցվող ենթակառուցվածքը նախատեսվում է, որ կսպասարկի օրական մինչև 10 հազար տրանսպորտային միջոց։

Պայմանագրով հատկացված միջոցներն ուղղվելու են Հյուսիսային և Հարավային ենթահատվածների կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։ Ծրագիրը կունենա նաև համաֆինանսավորում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից՝ յուրաքանչյուրը՝ 236 միլիոն եվրոյի չափով ներդրումով։

Բացի ֆինանսական պայմաններից, պայմանագրում ամրագրված են նաև բնապահպանական, սոցիալական և կլիմայի փոփոխության դեմ պայքարի պահանջներ, ինչպես նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ճանապարհային անվտանգության միջոցառումների իրականացում։

Ծրագիրը նախատեսված է ավարտել մինչև 2033 թվականի դեկտեմբերը։ Շինարարական փուլը նախատեսվում է ավարտել 2031 թվականի դեկտեմբերին, որից հետո գործելու է երկամյա որակի երաշխիքային ժամկետ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---