Զախարովա․ Ռուսաստանին պետք չէ համոզել Կապանում հյուպատոսություն բացելու հարցում![]() 27 մայիսի 2025 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմին պետք չէ համոզել, որ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսելու անհրաժեշտություն կա։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ հյուպատոսության բացման հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ՀՀ այցի ընթացքում: «Պարզ է, որ այս պահին ռուսական հյուպատոսությունը Կապանում բացված չէ։ Ինչո՞ւ՝ այդ հարցով պետք է դիմել հայկական կողմին», — նշել է Զախարովան։ Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը: Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կապանում ռուսական հյուպատոսության բացման հարցը դեռ քննարկման փուլում է։ Ապրիլին Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան ակնկալում է մինչև մայիս գալ հստակ պայմանավորվածությունների Սյունիքի մարզում հյուպատոսության գործարկման ժամկետների վերաբերյալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |