ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ղեկավարները քննարկել են համագործակցությունը տարածաշրջանում![]() 3 հունիսի 2025 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2–ին Թելավիում ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Քննարկման առանցքում եղել է երկու երկրների խորհրդարանների միջև զարգացող համագործակցությունը և տարածաշրջանային իրավիճակը, հայտնում է «Վեստի Կավկազան»։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Թբիլիսիի և Երևանի միջև ընդլայնվող գործընկերությանը, որն արդեն ստացել է ռազմավարական գործընկերության բնույթ։ Հատուկ ուշադրություն է դարձվել օրենսդիր մարմինների համագործակցության խորացմանը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ամրապնդել խորհրդարանական կապերը։ «Կողմերը նաև քննարկել են աշխարհաքաղաքական փոփոխություններն աշխարհում և իրավիճակը Հարավային Կովկասում։ Կողմերը հաստատել են համագործակցության պատասրատակամությունը՝ հանուն խաղաղության, կայունության և վստահության հատատման Հարավային Կովկասում։ Անդրադարձ է եղել նաև հարավկովկասյան տրանսպորտային միջանցքի հեռանկարին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Պապուաշվիլին կարևորել է Հայաստանի կողմից Եվրամիության հետ երկխոսության խորացմանն ուղղված ջանքերը։ Նա ընդգծել է, որ Վրաստանը աջակցում է հարևան երկրի եվրոպական հեռանկարին և պատրաստ է կիսվել իր փորձով։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |