Wildberries-ը մտադիր է լոգիստիկ կենտրոն կառուցել Հայաստանում

Wildberries-ը մտադիր է լոգիստիկ կենտրոն կառուցել Հայաստանում

PanARMENIAN.Net - 2025 թվականի հունիսի 6-ին Wildberries ընկերության միջազգային բիզնեսի զարգացման վարչության տնօրեն Ռաֆայել Աբրահամյանն հաղորդել է, որ ընկերությունն ունի ծրագիր՝ կառուցելու լոգիստիկ կենտրոն ՀՀ–ում։

Հայտարարությունն արվել է «Էլեկտրոնային առևտուր՝ առանց սահմանների․ Ռուսաստան–Հայաստան» թեմայով համաժողովի ընթացքում, որն անցկացվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կայացած 10-րդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում։

Միջոցառումը համախմբել է երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների, մասնագետների՝ լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներից, ինչպես նաև պետական կառույցների ու մասնագիտացված միավորումների ներկայացուցիչների։

Իր բացման ելույթում Ռաֆայել Աբրահամյանն ընդգծել է տեխնոլոգիական առաջընթացի և միջազգային գործընկերության կարևորությունը սահմաններից դուրս առևտրային փոխանակման զարգացման համատեքստում՝ ներկայացնելով Wildberries-ի նպատակները՝ կառուցել լոգիստիկ հարթակ Հայաստանի տարածքում։

«Այսօր խոսում ենք լոգիստիկայի մասին, վաղը՝ տեխնոլոգիաների։ RWB-ի յուրաքանչյուր քայլ Հայաստանին դարձնում է գլոբալ թվային տնտեսության մի մաս», – նշել է նա։

Հայաստանում ժամանակակից լոգիստիկ պահեստի ստեղծումը դիտարկվում է որպես ռազմավարական ներդրում, որն ունի ներուժ՝ բացելու նոր հնարավորություններ տեղական արտադրողների, արտահանողների և ձեռնարկությունների համար։ Նման պահեստի առկայությունը հնարավորություն կտա հայաստանյան կազմակերպություններին պահել իրենց արտադրանքը երկրի տարածքում՝ ապահովելով ավելի կարճ առաքման ժամկետներ գնորդների համար և կրճատելով լոգիստիկ ծախսերը։

Միևնույն ժամանակ, ծրագրված կենտրոնը կարող է ծառայել որպես առանցքային հարթակ՝ մուտք գործելու միջազգային շուկաներ։ Հայկական բրենդները կկարողանան օգտագործել Wildberries-ի տրամադրած գործիքներն ու պահեստային ծառայությունները՝ իրենց ապրանքները ներկայացնելու ինչպես ԵԱՏՄ երկրներում, այնպես էլ միջազգային այլ շուկաներում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---