Հայկական կոնյակը երկրորդն է վաճառքի ծավալով ՌԴ շուկայում![]() 7 հունիսի 2025 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի խանութներում գերակշռում են տեղական ապրանքները, ինչպես նաև հայկական կոնյակն ու վրացական բրենդին։ Նման տվյալներ է ներկայացնում Sputnik Live-ը՝ հիմնվելով բաց աղբյուրների վերլուծության արդյունքների վրա։ Հայկական կոնյակը զբաղեցնում է ռուսական շուկայի 21․6 տոկոսը, վրացական բրենդին՝ 11․2 տոկոսը, հայտնում է Sputnik Արմենիան։ Հիմնվելով հրապարակված տվյալների վրա՝ պարզվել է, որ Ռուսաստանում կոնյակի և բրենդիի արտադրության նպատակով օգտագործվող հումքի մոտ 80 տոկոսը ներկրվել է հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներից։ Նշված երկրների միջև առկա առևտրային արտոնությունների շնորհիվ, ըստ արտադրողների, վերջնական արտադրանքը դառնում է սպառողների համար առավել մատչելի։ Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ կոնյակով բեռնված 52 հայկական բեռնատար Վրաստանում 14 օր կանգառից հետո այսօր շարունակել է իր ճանապարհը դեպի Ռուսաստան։ Վրաստանում մնացել է 72 բեռնատար։ Կան նաև բեռնատարներ, որ դեռ սահմանին են, 100 մեքենա էլ Հայաստանում է պատրաստ ճանապարհ ընկնելու։ Հայ կոնյակագործները մի քանի անգամ բողոքի ցույց են արել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |