Պապոյան․ Կառավարությունը Wizz Air-ին չի վճարել դեպի Հայաստան ուղևորությունները գովազդելու համար![]() 9 հունիսի 2025 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ կառավարությունը Wizz Air-ին չի վճարել դեպի Հայաստան ուղևորությունները գովազդելու համար։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ինչ պայմաններով է ավիաընկերությունը մայիսյան համարի գլխավոր էջում Հայաստանի մասին հոդված հրապարակել իր ամսագրում, հայտնում է Sputnik Արմենիան։ Պապոյանը պարզաբանել է, որ Wizz Air-ի հետ կնքված պայմանավորվածության համաձայն՝ վերջինս գովազդային աջակցություն է տրամադրում՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայվելու և որոշ արտոնություններից օգտվելու դիմաց։ «Մեր պայմաններն այսպիսին են՝ եթե մենք ձեզ աջակցություն ենք ցուցաբերում, ապա դուք պետք է որոշակի թվով զբոսաշրջիկներ բերեք, մեզ համար գովազդեք, Հայաստանում հաստատվեք և Գյումրիից գոնե մեկ չվերթ կատարեք», - նշել է Պապոյանը։ ՀՀ կառավարությունը ապրիլին որոշում է ընդունել տրամադրել ֆինանսական փոխհատուցում դեպի Հայաստան նոր ուղղություններով ժամանող ավիաընկերություններին՝ երկու տարեկանից բարձր յուրաքանչյուր ուղևորի համար։ Ըստ որոշման՝ «Շիրակ» օդանավակայանով ժամանող ուղևորների դեպքում հատկացվում է 15 հազար դրամ (մոտավորապես 38 դոլար), իսկ «Զվարթնոց» օդանավակայան ժամանողների համար՝ 20 հազար դրամ (մոտ 50 դոլար)։ Նման սուբսիդիաներ հասանելի կլինեն այն ավիաընկերություններին, որոնք գործում են Հայաստանի օդանավակայաններից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |