ՌՀՄ–ն իր աջակցությունն է հայտել Հայ առաքելական եկեղեցուն![]() 11 հունիսի 2025 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը Մոսկվայում իր համերաշխությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ արձագանքելով Հայաստանի իշխանությունների կողմից հոգևորականների հասցեին հնչող մեղադրանքներին Հունիսի 10-ին Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, եղել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու համալիրում և հանդիպել են թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, հայտնում է Sputnik Արմենիան։ Պատվիրակությունն իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ նկատի ունենալով, որ Հայաստանում եկեղեցու հանդեպ սկսվել են «աննախադեպ բնույթ կրող ու բացահայտ ցինիզմով ուղեկցվող հարձակումներ»։ «Ռուսաստանի հայերի միությունը համոզված է, որ մեր քրիստոնեական հավատքի և Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ, որի դերը հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է գերագնահատել, մենք կարողացել ենք հաղթահարել պատմության ամենածանր փորձությունները և պահպանել մեր ազգային ինքնությունը։ Այսօր ևս Հայ Առաքելական Եկեղեցին մնում է այն եզակի հիմնարկը, որը կարող է համախմբել հայ ժողովրդին և ազատել հասարակությունը բաժանարար գծերից, փոխադարձ ատելությունից և թշնամանքից»,-նշված է ՌՀՄ հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։ Հունիսի լույս 11-ի գիշերը՝ եկեղեցու դեմ շարունակվող արշավի պայմաններում, հարյուրավոր մարդիկ «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով օդանավակայանում դիմավորել են Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան և Հայ առաքելական եկեղեցուն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |