Էրեբունի փողոցի «Պիցցա Տաշիրում» «Կեսար» և «Մայրաքաղաքային» աղցանների արտադրությունը կասեցվել է![]() 11 հունիսի 2025 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող Երևան քաղաքի Էրեբունի փողոց 17/1 հասցեում գործող հանրային սննդի կետում։ Ստուգման ընթացքում կատարվել է մի շարք ապրանքատեսակների նմուշառում, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։ ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ լաբորատոր վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշներում հայտնաբերվել են «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ, ինչպես նաև «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, որոնք չեն համապատասխանել սանիտարահիգիենիկ նորմերին։ Այս տվյալների հիման վրա, հանրային սննդի կետի գործունեության առանձին բաղադրիչը՝ նշված աղցանների արտադրությունը, կասեցվել է։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |