Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները կմիացվեն Հյուսիս-հարավին` թեթևացնելով Դավթաշենի կամրջի բեռնվածությունը

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները կմիացվեն Հյուսիս-հարավին` թեթևացնելով Դավթաշենի կամրջի բեռնվածությունը

PanARMENIAN.Net - Թբիլիսյան և Եղվարդի խճուղիների նոր ճանապարհահատվածի և երկու կամուրջների կառուցումը ոչ միայն զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կամրջի բեռնվածությունը, այլ նաև կապահովի Մ-4 միջպետական մայրուղու միացումը Հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, երբ քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։

«Երբ մենք Սևանի մայրուղով՝ Մ-4-ով գալիս ենք և մտնում ենք Թբիլիսյան խճուղի, մեզ ընդամենը մեկ հանգույց է պակասում, որպեսզի մտնենք ամբողջական Հյուսիս-հարավի շրջանցիկ ճանապարհ, և դա հենց Թբիլիսյան խճուղու և Եղվարդի խճուղու միացումն է», – ընդգծել է Ավինյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ այս նախագիծն ունենալու է կարևոր ռազմավարական նշանակություն հատկապես բեռնատարների երթևեկության համար։

Ավինյանը նաև տարակուսանք է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ նման կարևոր նախաձեռնությունը նախկինում չի ներառվել մայրուղային ծրագրերի ցանկում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---