Գենսեր․ Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ![]() 12 հունիսի 2025 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Շինծու գործով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ «չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»։ Անդրադառնալով Ադրբեջանում շարունակվող դատավարությունների ընթացքին, երբ Արցախի կալանավորված ռազմաքաղաքական ղեկավարության դեմ վկայություններ են ներկայացվում մեկը մյուսի հետևից՝ փաստաբանը վստահեցրել է՝ դատավճիռները վաղուց են կազմված, հայտնում է «Ազատությունը»։ «Գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն՝ քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Սա միջազգային իրավունքի համաձայն անօրինական է, որովհետև ռազմական դատավորը և դատախազները անկախ և անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որն այս դեպքում, իհարկե, նախագահ Ալիևն է։ Այսպիսով՝ արդյունքը նախապես որոշված է։ Ռուբենը կդատապարտվի, մյուսները ևս։ Վերջին հաշվով, սա ավելի շատ քաղաքական հարց է, կարևոր է հիմա հասկանալ՝ ինչպե՞ս բանտից դուրս հանել բռնապետների կողմից կալանավորված քաղբանտարկյալներին», - ասել է Գենսերը։ Բաքվի իշխանությունները Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրել ավելի քան 40 քրեական հոդվածներով՝ ահաբեկչության, վարձկանության, պատերազմի հրահրման և զանգվածային սպանությունների շրջանակում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Ըստ փաստաբանի՝ Ռուբեն Վարդանյանը ծանր պայմաններում է պահվում, հյուծված է հացադուլներից, իսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այլևս չեն այցելում նրան՝ ինչը միայն խորացրել է մտահոգությունները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանում Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, վերջին այցելությունն իրականացվել է մարտ ամսին։ «Ալիևը բավականին հստակորեն ձգտում էր 200 հազար մարդկանց՝ հայ քրիստոնյա բնակչությանը, վտարել էթնիկ զտման միջոցով։ Եվ սա, կարծես, քարոզարշավի սկիզբն էր։ Նա նաև, իհարկե, հետապնդեց Ռուբենի նման շատ նախկին ղեկավարների, ստիպեց, որ կառավարությունն ինքը իրեն լուծարի, այլևս գոյություն չունենա։ Եվ այս ամենը երկարատև ծրագրի մի մասն էր, որ մտադիր էր իրականացնել։ Այսպիսով, Ռուբենի և մյուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն», - ընդգծել է Գենսերը։ Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական ղեկավարության վարած քաղաքականությունը նախապես մշակված պլանի մաս է կազմել, որն ընդգրկել է ինչպես էթնիկ զտումները, այնպես էլ Արցախի վարչակազմի կազմալուծումն ու նրա ղեկավարների բանտարկումը։ Այն հարցին, թե արդյոք միջազգային հանրության տեղեկացվածությունը վերածվե՞լ է որևէ գործնական արձագանքի, Ջարեդ Գենսերը, չմտնելով մանրամասների մեջ, ակնարկել է, որ հուսադրող ազդակներ կան նաև Դոնալդ Թրամփի վարչակազմից։ «Եվ պետքարտուղար Ռուբիոն, անկասկած, կարևոր դեր է խաղալու այս գործընթացի առաջխաղացման և դրա հետագա ձգձգումը բացառելու հարցում»,–ասել է նա։ Այն դիտարկմանը, թե դեռ հույս կա, փաստաբանն արձագանքել է․«Կա, անկեղծ ասած՝ ես հիմա ավելի շատ հույս եմ զգում, քան մի ժամանակ, քանի որ տեսնում եմ թե՛ հանրային ուղերձներում, թե՛ կուլիսներից իմ իմացածից, որ շատ հստակ առաջընթաց կա բազմաթիվ ուղղություններով: Եվ Ալիևը շատ հստակ հասկանում է, թե ինչ պետք է անի, և հասկանում է, որ հետևանքներ կլինեն, եթե նա առաջ չտանի այս գործընթացը»: 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |