Չեռնամորյան․ Իսրայելի բնակիչներին հորդորել են տնից դուրս գալ միայն հաց ու ջուր գնելու

Չեռնամորյան․ Իսրայելի բնակիչներին հորդորել են տնից դուրս գալ միայն հաց ու ջուր գնելու

PanARMENIAN.Net - Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին հորդորել են տներից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության պարագայում։ Այդ մասին հայտնել է Իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ փողոցների մեծ մասը դատարկ է։

«Իշխանությունները հորդորում են տնից դուրս գալ միայն հաց ու ջուր գնելու համար։ Սակայն բնակչության մի հատվածը, ովքեր ծառայության ոլորտում են աշխատում, գործի են դուրս եկել»,– նշել է Չեռնամորյանը։

Նա հավելել է նաև, որ մարդկանց սկսել են տարհանել հյուրանոցներից։ Ըստ Չեռնամորյանի՝ առկա իրավիճակը բավականին լարված է։

Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ իրականացված ավիահարվածներից հետո լարվածությունն ամբողջ տարածաշրջանում սրվել է։ Արդյունքում՝ չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթներ դեպի Իսրայել, Իրան և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---