ՀՀ–ն կողմ է քվեարկել Գազայում հրադադարի պահանջով ՄԱԿ բանաձևին![]() 13 հունիսի 2025 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որը պահանջում է անհապաղ հրադադար Գազայի հատվածում։ Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Բանաձևին աջակցություն է ցուցաբերել 149 պետություն, դեմ է քվեարկել 12 երկիր, իսկ 19 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ արտահայտվածների թվում են եղել ԱՄՆ-ն ու Իսրայելը, որոնց աջակցել են Արգենտինան, Ֆիջին, Հունգարիան, Պարագվայը և այլ երկրներ, հայտնում է Sputnik Արմենիան։ Ձեռնպահ մնացածների շարքում են եղել Վրաստանը, Հնդկաստանը, Չեխիան, Էկվադորը, Եթովպիան և մի շարք այլ պետություններ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերը չունեն իրավաբանական պարտադիր ուժ, սակայն կրում են նշանակալի քաղաքական և բարոյական բնույթ։ Գլխավոր ասամբլեայի նախագահ Ֆիլեմոն Յանգը ընդգծել է, որ Գազայում 20 ամիս շարունակվող պատերազմի սարսափները պետք է ավարտվեն։ Նա խստորեն քննադատել է Անվտանգության խորհրդին՝ նրա՝ իր հիմնական պարտականությունները չկատարելու համար։ Յանգը հավելել է, որ առկա իրավիճակը անընդունելի է՝ խաղաղ բնակչությունն զրկված է սննդից, ջրից ու դեղորայքից, առկա են պատանդներ, և նա կարևորել է անհապաղ միջազգային միջամտությունը։ Հունիսի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել հրադադարի վերաբերյալ բանաձևը, որը պահանջում էր ռազմական գործողությունների անհապաղ, անվերապահ ու մշտական դադարեցում, ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակում, ինչպես նաև Գազա մարդասիրական օգնություն հասցնելու սահմանափակումների վերացում։ ԱՄՆ-ն վետո է դրել փաստաթղթի վրա, մինչդեռ մյուս 14 անդամները աջակցել են առաջարկին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |