Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում

Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։

Երկու ընկերությունները համատեղել են ջանքերը, որպեսզի երեխաների ուղևորությունները լինեն էլ ավելի ջերմ ու ապահով։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, այլև հասարակության մեջ երեխաների անվտանգ երթևեկության հարցին պատասխանատու մոտեցման ձևավորմանը։

Նոր նախաձեռնության վերաբերյալ ընկերությունները հրապարակել են հոլովակ, որում նաև մանրամասն ներկայացված են մանկական նստատեղով մեքենա պատվիրելու քայլերը։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---