Զատուլին. Կարապետյանի կալանավորումը աղաղակող իրադարձություն է

Զատուլին. Կարապետյանի կալանավորումը աղաղակող իրադարձություն է

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, նրան անվանել է ՌԴ–ում հայ համայնքի և հայկական բիզնեսի ամենանշանավոր գործիչներից մեկը՝ նշելով, որ նրակալանավորումն աղաղակող իրադարձություն կլինի: Այդ մասին նա ասել է Rusarminfo-ին տված հարցազրույցում՝ «Ընդհանրապես, Սամվել Կարապետյանը դասվում է թե՛ հայկական բիզնեսի, թե՛ Ռուսաստանի հայկական սփյուռքի ամենաարդյունավոր ներկայացուցիչների շարքը։ Եվ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ պետք է նա արած լիներ, որ Հայաստանի իշխանությունները որոշեն ոտնձգություն կատարել նրա ազատության դեմ։ Նա սովորական գործարար չէ, այլ անձ, որ մուտք ունի Ռուսաստանի Դաշնության կառավարություն։ Եվ իրոք հարգված է հայկական սփյուռքի շրջանակում՝ ոչ միայն Ռուսաստանում»,–ասվում է Զատուլինի Տելեգրամ ալիքում։

Նա ընդգծել է, որ տեղի ունեցածը կարելի է գնահատել որպես ճնշում սփյուռքի նկատմամբ.

«Եվ եթե նրանկալանավորեն, ապա դա պարզապես աղաղակող իրադարձություն կլինի։ Իհարկե, ես դա այլ կերպ չեմ կարող ընկալել, բացի Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանի հայկական սփյուռքին շանտաժի փորձ, եթե նույնիսկ ոչ հենց Ռուսաստանի իշխանությունների հանդեպ»,–ասել է նա։

Զատուլինի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չարաշահել է իր դիրքը։

«Բայց մենք բոլորս հասկանում ենք՝ պարոն Փաշինյանը արդեն կորցրել է սահմանները, երբ խոսքը վերաբերում է իր դիրքի և իշխանության չարաշահումներին։ Այլ կերպ դա այստեղ չեն ընկալում՝ ոչ միայն հայերը, այլև ընդհանրապես ցանկացած քաղաքացի, քաղաքական գործիչ, ով ներգրավված է քաղաքական գործընթացում»,–ասել է նա։

Նա անդրադարձել է նաև իշխանությունների հակաեկեղեցական մոտեցմանը․

«Այն, ինչ հայտարարվել է Հայաստանում աշխարհիկ իշխանությունների՝ Կաթողիկոսին տապալելու ցանկության մասին, նշանակում է միջամտել Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին։ Փաշինյանն ավելի վաղ ևս աչքի էր ընկել հակաքրիստոնեական և հակաեկեղեցական իր հայտարարություններով։ Դա վերաբերում է նաև նրա պատմական ակնարկներին, որոնք հանգեցրել են այն եզրակացության, թե իբր Հայ Առաքելական Եկեղեցին օտարերկրյա գործակալ է, այն էլ ոչ թե վերջերս, այլ դեռ Բյուզանդական կայսրության ժամանակներից»։

Զատուլինը քննադատել է վարչապետի դիրքորոշումը․

«Սա ասում է մի մարդ, ում օրոք Հայաստանը կրել է առավելագույն վնաս՝ անկախության նոր ժամանակաշրջանում՝ 1991 թվականից ի վեր։ Եվ որքանով հասկանում եմ՝ նա ոչ ինքն է մկրտվել, ոչ էլ իր երեխաներին է մկրտել։ Այսօր նա իրեն թույլ է տալիս որոշ դիրքերից գնահատել Եկեղեցու ղեկավարի գործունեությունը, միջամտել Եկեղեցու գործերին և այլն։ Սա առաջացնում է ընդհանրական վրդովմունք այստեղ։ Եվ ոչ միայն հայերի մոտ, թեև, իհարկե, սա Հայաստանի ներքին գործի նման է»,–ասել է նա։

Նա բնական է համարել Կարապետյանի արձագանքը․

«Այն, որ Սամվել Կարապետյանն այս առնչությամբ արտահայտվել է, լիովին բնական է։ Իսկ ինչ էին Հայաստանի իշխանությունները սպասում այն մարդկանցից, որոնք դեռ ողջամտություն ունեն։ Երբ մտածում են Հայաստանի անցյալի մասին և այն մասին, թե ինչ դեր է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպեսզի հայ ժողովուրդը մնա հայ ժողովուրդ և չդառնա Մերձավոր Արևելքի հերթական անանուն ու անազգ ժողովուրդներից մեկը»։

Զատուլինը նշել է, որ Կարապետյանի ունեցվածքը կարող է դառնալ շահերի առարկա Հայաստանի իշխանությունների համար․

«Ուզում եմ ուշադրություն դարձնել, որ ամենայն հավանականությամբ խոսքը այն մասին է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են բռնագրավել Սամվել Կարապետյանի ունեցվածքը։ Ես գիտեմ, որ նա բիզնես ունի Հայաստանում։ Երևի սա է այդ հետաքրքրվածության առարկան նրանց համար, ովքեր կցանկանային դա վերցնել և բաժանել միմյանց միջև»,–ասել է նա։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---