Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում![]() 19 հունիսի 2025 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20–ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքիա։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «Այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կընդունի ՀՀ վարչապետ Փաշինյանին»,–ասվում է գրառման մեջ։ Հունիսի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Թուրքիա կատարելիք այցին, հայտարարել է, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ Նա ասել է, որ այս պահին կարող է ասել միայն, որ իրոք այցը նախատեսված է։ Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել էր, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |