Ուզում եմ վաճառել Wildberries-ում. Ինչի՞ց սկսել![]() 20 հունիսի 2025 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ի՞նչ պետք է իմանալ Wildberries-ում վաճառք սկսելուց առաջ՝ հիմնական պատկերացումներ և գործնական խորհուրդներ։ Էլեկտրոնային առևտրի զարգացումը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ տնտեսության տարբեր ոլորտների վրա՝ առաջարկելով նոր գործիքներ թե՛ սպառողների, թե՛ բիզնեսների համար։ Այս միտումը նկատելի է նաև Հայաստանում, որտեղ փոքր և միջին ձեռնարկատերերը սկսում են օգտագործել միջազգային հարթակները՝ ընդլայնելու իրենց վաճառքների աշխարհագրությունը։ Գլոբալ միտումներից դեպի տեղական զարգացում 2024 թվականին համաշխարհային էլեկտրոնային առևտրի ծավալը գերազանցել է 6 տրիլիոն դոլարը։ Աշխարհի սպառողների մոտ 60%-ը նախընտրում է գնումներ կատարել մարկետփլեյսերի միջոցով՝ հաշվի առնելով հարմարությունը, առաքման արագությունը և ապրանքների լայն տեսականին։ Հայաստանում էլեկտրոնային առևտուրը ևս գտնվում է ակտիվ աճի փուլում։ Տարբեր հարթակներ տալիս են տեղական բիզնեսներին նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն՝ նվազեցնելով մուտքի խոչընդոտները և հեշտացնելով գործընթացները։ Ներկայությունը մարկետփլեյսերում՝ նոր մոտեցումների և պահանջների անհրաժեշտություն Միջազգային էլեկտրոնային հարթակներում գործունեություն ծավալելը պարզապես տեխնիկական գրանցում չէ։ Դա պահանջում է մտածողության փոփոխություն՝ ներառյալ շուկայի վերլուծություն, ապրանքային ռազմավարության մշակում, հաճախորդների սպասարկման զարգացում և հարմարվողականություն փոփոխվող թվային միջավայրին։ Հայ վաճառողի դիմանկար՝ ըստ ուսումնասիրության Հայաստանից Wildberries-ում գրանցված վաճառողների վարքագծային և կառուցվածքային հատկանիշների ուսումնասիրությունը ցույց է տվել հետևյալ պատկերը․ ● Մեծ մասը միկրոբիզնեսներ են՝ մինչև 5 աշխատակցով։ ● Տարիքային հիմնական խմբը՝ 26–35 տարեկան, որոնցից 54%-ը՝ տղամարդիկ։ ● Վաճառքի հիմնական շուկան՝ Հայաստանը (72%), երկրորդը՝ Ռուսաստանը (23%)։ ● Տրամադրվող ապրանքների հիմնական կատեգորիաներն են՝ տնային իրեր (22%), մանկական ապրանքներ (19%), կոսմետիկա և օծանելիք (18%), էլեկտրոնիկա (13%)։ ● Տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրներն են՝ պաշտոնական հարթակը (46%) և մասնավոր Telegram խմբերը (40%)։ ● Ամենապահանջված թեմաներն են՝ մարքեթինգ (64%), լոգիստիկա (57%), հարկային համակարգ (55%)։ Այս տվյալները ցույց են տալիս, որ վաճառողների մեծ մասը դեռ զարգացման փուլում է՝ փորձելով միաժամանակ յուրացնել և կիրառել թվային առևտրի գործիքները։ Ինչից սկսել մարկետփլեյսում վաճառքը ● Տվյալների վրա հիմնված որոշումներ. Ապրանք ընտրելիս կարևոր է գնահատել պահանջարկն ու մրցակցությունը՝ հիմնվելով ոչ թե ինտուիցիայի, այլ փաստացի վերլուծության վրա։ ● Օգտվել ուսուցողական հնարավորություններից. Հարթակները հաճախ տրամադրում են ուսուցողական նյութեր, որոնք օգնում են կողմնորոշվել վաճառքի գործընթացում։ ● Հաճախորդների հետ փոխհարաբերությունների զարգացում. Արձագանքների և հարցերի հետ աշխատելը, վստահության ստեղծումը դրական ազդեցություն են ունենում վարկանիշի վրա։ ● Տեսանելիության ապահովում մարքեթինգային գործիքներով. Բարձր որակի լուսանկարներ, գրագետ վերնագրեր և մասնակցություն ակցիաներին՝ այս ամենը նպաստում է վաճառքի աճին։ ● Մտածել ոչ միայն մեկնարկի, այլ նաև հաջորդ փուլերի մասին. Կարևոր է նախապես մշակել ճկուն գնային քաղաքականություն, վերադարձի հստակ կանոններ և այլընտրանքային պլաններ՝ պահանջարկի փոփոխության դեպքում։ Եզրակացություն Վաճառքի թվային հարթակում մեկնարկը պահանջում է պատրաստվածություն, վերլուծական մտածողություն և շարունակական ուսուցում։ Սա պարզապես նոր բիզնես հնարավորություն չէ, այլ նոր իրականություն, որտեղ հաջողությունը կախված է համակարգված աշխատանքից, տվյալների արդյունավետ կիրառությունից և փոփոխություններին պատրաստ լինելուց։ Այս համատեքստում Wildberries-ի առաջարկած գործիքները՝ սկսած ուսուցողական ծրագրերից մինչև վերլուծական մոդուլներ ու լոգիստիկ աջակցություն, կարող են հանդիսանալ վստահելի հենարան ձեռնարկատերերի համար՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային մակարդակում։ Եվ հենց այս նախաձեռնության շրջանակում Wildberries-ը շուտով Հայաստանում կբացի PRO WB ձեռներեցության զարգացման և աջակցության կենտրոնը, որը կդառնա կարևոր ռեսուրս բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնարկել կամ ընդլայնել իրենց բիզնեսը՝ օգտագործելով մարկետփլեյսի հնարավորությունները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |