Կոնգրեսական Շերմանը մտահոգված է Կարապետյանի և հոգևորականների ձերբակալություններով![]() 10 հուլիսի 2025 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Այդ մասին նա գրառում է արել X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ իր անհանգստությունը փոխանցել է ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ «Որպես ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, ես խորապես մտահոգված եմ հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների վերջերս կատարված ձերբակալություններով։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կառուցված են ժողովրդավարության նկատմամբ մեր համատեղ նվիրվածության վրա։ Այսօր ավելի վաղ այս մտահոգությունները հայտնել եմ Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին»,–գրել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |