Պետդեպ․ ԱՄՆ‑ն աջակցում է խաղաղ գործընթացին Հվ Կովկասում, բայց հավելյալ տեղեկություն չունենք

Պետդեպ․ ԱՄՆ‑ն աջակցում է խաղաղ գործընթացին Հվ Կովկասում, բայց հավելյալ տեղեկություն չունենք

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը, պատասխանելով Աբու Դաբիում տեղի ունեցած ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման և ԱՄՆ հնարավոր ներգրավվածության մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ–ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման նախաձեռնություններին։

«Ուշադրությամբ հետևում ենք մամուլի հրապարակումներին` կապված քարտուղար Ռուբիոյի վերջերս հնչեցրած կարծիքների հետ, թեև հավելյալ մանրամասներ տրամադրելու առումով տեղեկատվություն չունենք։

Պետքարտուղար Ռուբիոյի հրապարակային խոսքերը կաբինետի նիստի ժամանակ ընդգծում են ամբողջ վարչակազմի հանձնառությունը։ Սա խաղաղության համար աշխատող վարչակազմ է։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է, և կգնան, ուր որ պետք է։ Այս դիրքորոշումը չի թուլացել, որովհետև «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հիմնական հանձնառությունն ընդգրկում է նաև, իհարկե, աշխարհում մեր շուրջը իրավիճակի բարելավումը»,–ասել է խոսնակը։

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիումև քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---