Կասեցվել է Biella-ի տավարի կոտլետի արտադրությունը![]() 11 հուլիսի 2025 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունված որոշմամբ դադարեցվել է Երևանի Քոչինյան փողոցում գտնվող, «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեության որոշակի հատված։ Տտեսչական մարմնի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ գործունեության կասեցման հիմք է հանդիսացել 2025 թվականի հուլիսի 2-ին արտադրված Biella ապրանքանիշի «Տավարի կոտլետ» ապրանքատեսակի նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքում արձանագրված խախտումը։ Հայտնաբերվել է, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում ամրագրված պահանջներին՝ ըստ աղիքային ցուպիկի խմբի մանրէների՝ «ԱՑԽՄ» և «Ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշների: «ՆԱՏՖՈՒԴ» ՓԲԸ-ին հանձնարարական է տրվել՝ արտադրանքը համապատասխանեցնել օրենսդրորեն նախատեսված նորմերին, ինչպես նաև պարտադրվել է դադարեցնել նշված խմբաքանակի իրացումը, կազմակերպել շուկայից հետ կանչման, ոչնչացման կամ օգտահանում գործընթացը։ Բացի այդ, ընկերությանը սահմանվել է խախտումները վերացնելու վերջնաժամկետ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |