Թուրքիան տեղյակ չէ «Զանգեզուրի միջանցքին» առնչվող ԱՄՆ ծրագրերի մասին![]() 15 հուլիսի 2025 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ տեղյակ չեն այն մասին, որև ԱՄՆ-ն պատրաստվում է կառավարել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերահսկել Իրանի սահմանին մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև բանակցություններին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք տեղյակ չենք այդ մասին, ուստի չենք կարող մեկնաբանել», – նշել են Էրդողանի վարչակազմից։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պաշտպանում է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի կնքումը Երևանի և Բաքվի միջև, ինչպես նաև Սյունիքի մարզով հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |