Լուկաշենկո․ Իրանը, Հայաստանը չարժեն, որ միջուկային տերությունները բախվեն, իսկ Բելառուսն՝ ունի այդ արժեքը![]() 8 օգոստոսի 2025 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մոսկվան իր երկրին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի։ Նա այդ մասին ասել է Time ամերիկյան ամսագրին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Մինսկն ունի առանձնահատուկ նշանակություն Ռուսաստանի քաղաքականության համար և զբաղեցնում է հատուկ տեղ նրա պատմության մեջ, հայտնում է News.ru-ն։ «Ես գիտեմ Բելառուսի գինը Ռուսաստանի համար։ Սա ոչ Իրան է, ոչ ԿԺԴՀ և ոչ էլ Հայաստան Իրանն արժանի չէ, որ երկու միջուկային տերություն բախվեն։ Իսկ Բելառուսը՝ շատ էլ արժանի է։ Ուկրաինան էլ արժանի չէ, որ երկու միջուկային տերություն բախվեն», — ասել է Լուկաշենկոն։ Նա նշել է, որ Բելառուսի արժեքը Ռուսաստանի համար պայմանավորված է պատմական հանգամանքներով։ Նրա խոսքով՝ երկրի կորուստը կնշանակի այն կորցնել որպես Ռուսաստանի անբաժան մաս։ Ավելի վաղ Լուկաշենկոն Ռուսաստանին անվանել է Մինսկի անվտանգության երաշխավոր։ Նա հիշեցրել է, որ եթե 2020 թվականին Բելառուսն ու Ռուսաստանը չդիմանային, ապա այսօր նրանք ստիպված կլինեին դիմահար բախվել ամբողջ ՆԱՏՕ-ի հետ։ Նախագահը նաև ընդգծել է, որ Մոսկվան Բելառուսին օգնության է հասել բարդ ժամանակաշրջանում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |