Հռոմի պապը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Հռոմի պապը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

PanARMENIAN.Net - Կիրակի օրվա «Հրեշտակ Տիրամոր» աղոթքի ընթացքում Հռոմի պապ Լեո XIV-ը կոչ է հղել համաշխարհային առաջնորդներին՝ ստանձնելու պատասխանատվություն հակամարտությունների լուծման համար։ Նա իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնգարի նախաստորագրմանը։

Պատերազմը, ընդգծել է նա, պետք է մերժվի որպես «հակամարտությունների լուծման միջոց», հայտնում է Vatican News-ը։

Աղոթքից հետո Պապը միջազգային հանրությանը և առաջնորդներին հորդորել է ակտիվորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հավատացյալներին կոչ անելով երբեք չդադարել դրա համար աղոթել։

«Շարունակենք աղոթել բոլոր պատերազմների ավարտի համար», – ասել է Պապը։

Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որը Պապ Լեոն հույսի նշան է անվանել։ Նա նշել է, որ նրանց համատեղ հայտարարությունը կարևոր առաջընթաց է և «մենք բոլորս հույս ունենք, որ այն կնպաստի կայուն և երկարատև խաղաղությանը Հարավային Կովկասում»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---