Պապոյան․ ՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար![]() 13 օգոստոսի 2025 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Մեկ օրում ՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Դա օգոստոսի 12–ի ցուցանիշն է։ «Սա այս տարվա լավագույն ցուցանիշն է՝ մեկ օրվա»,- գրել է նախարարը։ Սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է գործարկել կոնյակի իզոտոպային լաբորատորիա, որը հնարավորություն է տալու պարզել՝ արդյոք արտադրանքը հիմնված է միայն խաղողի սպիրտի վրա, թե պարունակում է նաև այլ աղբյուրներից ստացված բաղադրիչներ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում կոնյակի արտադրությունը 2025 թվականի առաջին եռամսյակում գրեթե 40 տոկոսով նվազել է՝ կազմելով 3 միլիոն 249 հազար լիտր։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |