Flash 3.0՝ նոր ձևաչափ, էներգիա և հնարավորություններ. Flash-ը նշում է 30 ամյակը![]() 19 սեպտեմբերի 2025 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում վառելիքի շուկայի առաջատար ընկերություններից Flash-ն ազդարարեց իր 30 ամյակի միջոցառումների մեկնարկը. Էներգիա և երաժշտություն, հին ու նոր բացառիկ մեքենաների ցուցադրություն, տրամադրող ու ջերմ միջավայր, տոնական բարձր տրամադրություն և անակնկալներ։ Ընկերությունն իր 30 ամյակի միջոցառումները նշելու է Flash 3.0 հայեցակարգով, որը բնորոշում է ընկերության անցած երեսուն տարին՝ 1.0-ն որպես սկիզբ և հիմնադրման փուլ, 2.0 որպես կայացման ու զարգացման փուլ, 3.0-ն՝ ամբողջությամբ նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ։ Flash-ը հիմնադրվել է 1995 թվականին՝ խորհրդային միության փլուզման, երկրաշարժի և պատերազմից հետո տիրող դժվարին պայմաններում։ Ընկերության հիմնադիրը, գիտակցելով սեփական երկրում վառելիքի անհրաժեշտությունը, ամենաբարդ պայմաններում նախաձեռնում է վառելիքի ներկրումն ու հիմք դնում այսօրվա առաջատար ու զարգացած ընկերության կայացմանը։ Այս տարիների ընթացքում Flash-ն ավելացրել է լիցքավորման կայանների թիվը, մեծացրել թիմն ու ընդլայնել ծառայությունները՝ առաջարկելով Express Shop խանութ-սրահներ և էլեկտրամոբիլների համար նախատեսված Express Charge լիցքավորման կայաններ։ Այսօր արդեն Flash-ը միայն վառելիքի մատակարար չէ, այն ճանապարհային ենթակառուցվածքում ծառայություն մատուցող էկոհամակարգ է: «Այսօր Ֆլեշ-ի ապրանքը ոչ թե վառելիքն է, այլ՝ ծառայությունը, վստահելի փորձառությունը»,-իր ելույթում նշել է Flash ընկերության Գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը։ Նա հավելել է․ «Flash 3.0 անվանումն ինքնին հուշում է, որ մենք այլևս նոր դարաշրջանում ենք, ու պետք է քայլենք դրա պահանջներին համահունչ։ Այսօր Flash-ը նոր էներգիա է. ավանդական վառելիքի հետ միասին մենք սահուն անցում ենք կատարում դեպի էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ ավելացնելուն։ Flash-ը նոր ձևաչափ է. լիցքավորման կետն այլևս միայն վառելիքի համար չէ, այն ճանապարհային ամբողջական էկոհամակարգ է։ Այսօր Flash-ը նոր հնարավորություններն են. մենք մեր սպառողների ու հաճախորդների համար ստեղծում ենք ժամանակակից հավելվածներ՝ ավելի հեշտացնելու նրանց փորձառությունը»։ Իր երեսուն ամյակին ընդառաջ՝ ընկերությունը ներկայացրել է նաև FlashMobile բջջային հավելվածը, որը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում օգտատերերին։ Շուտով Flash-ը ներկայացնելու է նաև լցակայանների ամբողջությամբ նոր ու բացառիկ կոնցեպցիաներ` Հայաստանի ամբողջ տարածքում, մարզերում ու գլխավոր մայրուղիներին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |