«Զվարթնոցից» Բաքու է մեկնել FlyOne–ի ինքնաթիռը![]() 20 սեպտեմբերի 2025 - 10:29 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից թռիչք է իրականացվել դեպի Բաքու։ Այս տեղեկությունն առցանց արձանագրվել է flightradar24.com կայքում։ Թռիչքն ապահովել է FlyOne ավիաընկերության ինքնաթիռը, հայտնում է Sputnik Արմենիան։ Ամենայն հավանականությամբ` «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին» մասնակցելու համար հենց այս չվերթով է Բաքու մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Բաքվում է։ Թռիչքն իրականացվել է FlyOne ավիաընկերության օդանավով և տևել է 47 րոպե, հայտնում է Minval.az-ը։ Նշվում է, որ այս այցը դարձել է վերջին 35 տարում Բաքու այցելած առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյայի այցը, իսկ սեպտեմբերի 5-ին Զանգելան է այցելել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը մասնակցել է Բաքվում անցկացվող միջազգային անվտանգության համաժողովին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |