Բավքի դատարանում անդրադարձել են Արցախում 1991–92թթ․ ռազմական գործողություններին

Բավքի դատարանում անդրադարձել են Արցախում 1991–92թթ․ ռազմական գործողություններին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է շինծու գործերով հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ղեկավարների դեմ, դատական ֆարսը։

Անդրադարձ է կատարվել Արցախում 1991–92թթ․ ռազմական գործողություններին, հայտնում է APA-ն:

Հրապարկվել են որոշ փաստաթղթեր։

Շեշտվում է, որ «մեղադրյալները ՀՀ քաղաքացիներ են»։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---