Ֆասթ Բանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր 6.25% տարեկան եկամտաբերությամբ![]() 26 սեպտեմբերի 2025 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 6.25% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերը տեղաբաշխվում են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և հասանելի են 2025 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 22-ը՝ 4 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով։ Ֆասթ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 2 տարի մարման ժամկետով արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։ Ի դեպ, այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտային հարկից։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է այցելել Ֆասթ Բանկի 24/7 աշխատող մասնաճյուղերից որևէ մեկը։ ՀՀ ԿԲ նախագահի 23.07.2025թ․-ի թիվ 1/249 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։ ՀՀ ԿԲ նախագահի 29.08.25թ-ի թիվ 1/312Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը: Ծրագրային ազդագրի, ազդագրի լրացման և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |