Բաքվի դատարանում «քննել են» Մանվել Գրիգորյանի հարցազրույցը

Բաքվի դատարանում «քննել են» Մանվել Գրիգորյանի հարցազրույցը

PanARMENIAN.Net - Բաքվում շարունակվում է շինծու գործերով դատավարությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ։

Սեպտեմբերի 25–ի նիստում ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը խնդրել է դատարանից հնարավորություն տալ իրեն ծանոթանալու մի քանի նիստերի արձանագրություններին։ Դատավարությունը վարող դատավորը նշել է, որ թարգմանչի օգնությամբ համապատասխան պայմաններ կստեղծվեն, հայտնում է minval.az-ը։

Դրանից հետո դատարանը «քննել է» Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, կյանքից հեռացած Մանվել Գրիգորյանի հարցազրույցը։

Դատարանում ներկայացվել են նաև լուսանկարներ։

Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 26-ին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---