«Կիլիկիա» գարեջրի գործարանը 3 օր փակ էր․ Քննչական գործողություններ են իրականացվել![]() 29 սեպտեմբերի 2025 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Կիլիկիա» գարեջրի գործարանը, որը շուրջ երեք օր դադարեցրել էր աշխատանքը, այսօր վերականգնել է իր գործունեությունը։ Ինչպես FactorTV-ին հայտնել են Քննչական կոմիտեից, սեպտեմբերի 26–ին ՀՀ քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը գործարանում իրականացրել է մի շարք քննչական գործողություններ։ «2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթ է: Գտնվում է նախաքննության փուլում: Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը»,- տեղեկացրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, գրում է Factor.am-ը։ Վարույթը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր և տուրքեր չվճարելու հատկանիշներով։ «Կիլիկիա» գործարանի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |