Կառուցվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող ճանապարհը![]() 21 հոկտեմբերի 2025 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Կառուցվում է /Տ-1-21/ (Եղիպատրուշ բնակավայր) ճանապարհից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող ճանապարհը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: Ճանապարհն ունի մոտ 3 կմ երկարությամբ և 8 մետր լայնությամբ երթևեկելի մաս։ Տեղադրվել է ասֆալտբետոնե ներքին շերտը։ «Մայլեռ» լեռնադահուկային համալիրը զբաղեցնում է մոտ 2070 հեկտար տարածք, որից 600-ը նախատեսված է կառուցապատման համար։ 2024/2025 սեզոնին Մայլեռում գործել են Angeline(Էնջըլայն) ﬔկ և Angeline երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք հնարավորություն են ընձեռել հյուրերին համալիրի սկզբնական կետից բարձրանալ ﬕնչև համալիրի աﬔնաբարձր գագաթ 2850 ﬔտր բարձրություն, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Արարատ, Արա, Արագած և Հատիս լեռները և շուրջ 21 կմ սահուղիներ, որոնք համապատասխանում են Եվրոպական բոլոր 4 բարդություններին՝ համապատասխան գունային որակավորուﬓերով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |