Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանից![]() 21 հոկտեմբերի 2025 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ռազմական դատարանում շինծու գործով մեղադրվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից։ Հոկտեմբերի 21–ին կայացած հերթական դատական նիստի ժամանակ նա միջնորդել է կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ իր պաշտպան Աբրահամ Բերմանի հետ, հայտնում է APA–ն։ Դատարանն ընդունել է միջնորդությունը և հայտարարել է կարճատև ընդմիջում, որից հետո Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով իր փաստաբանից։ Վարդանյանը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատավարության ընդհանուր ընթացքից։ Միջնորդության քննարկման փուլում Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը նշել է, որ մեղադրյալն իրավունք ունի հրաժարվել իր փաստաբանից։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Վարդանյանն ասել է, որ չունի պայմանագիր այլ փաստաբանի հետ, և չի առարկում, որ պետությունը նրան պաշտպան նշանակի։ Դատավարությունը հետաձգվել է։ Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 28–ին։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում մյուս հայ ռազմագերիներիկց:Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |