Վարչապետի աշխատակազմի բյուջեն կավելանա 1.5 մլրդ դրամով![]() 29 հոկտեմբերի 2025 - 12:54 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմի համար նախատեսված պետական ֆինանսավորումը կաճի 1 միլիարդ 520 միլիոն դրամով՝ կազմելով 25 միլիարդ 804 միլիոն դրամ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվել է «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի անցկացման ծախսերով, նաև սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարներով»,- ասել է Հովհաննիսյանը, հայտնում է Արմենպրեսը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ 2026 թվականի մայիսի 4-ին։ Գագաթնաժողովի կազմակերպչական ամբողջ գործընթացն իրականացնելու է հենց ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները։ Ըստ նախագծի՝ պետբյուջեի ծախսերը 2026 թվականին կազմելու են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |