ՊԵԿ․ ՀՀ–ն իրականացնում է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում![]() 4 նոյեմբերի 2025 - 18:34 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականից սկսած Հայաստանը միացել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին։ Հայաստանում գործող հաշվետու ֆինանսական հաստատությունները, յուրաքանչյուր տարի Պետական եկամուտների կոմիտեին պետք է ներկայացնեն հարկային նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ, որոնք Կոմիտեն փոխանցելու է օտարերկրյա հարկային մարմիններին, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Փոխադարձության սկզբունքով, Կոմիտեն էլ իր հերթին գործընկեր երկրների հարկային մարմիններից ստանալու է այդ երկրների հաշվետու ֆինանսական հաստատություններում Հայաստանի հարկային ռեզիդենտներին պատկանող ֆինանսական հաշիվների և պասիվ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն։ Հայաստանն արդեն 2025 թվականին ֆինանսական հաշվետվությունների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակում է իրականացրել 47 պետությունների հետ։ Երկրների ցանկն ընդլայնվելու է յուրաքանչյուր հաջորդ տարի։ Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակումն իրականացվում է Միասնական հաշվետվողական ստանդարտի շրջանակում։ Միջազգային այս համակարգի առանձնահատկությունն այն է, որ տեղեկությունների փոխանակման համար գործում է մեկ միասնական ծրագրային ենթակառուցվածք՝ Տվյալների փոխանցման միասնական համակարգը։ Այն գաղտնագրված ֆայլերի փոխանակման համար նախատեսված ինքնավար հարթակ է, որին հասանելիությունն ապահովվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջոցով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |