Թուրքիայի ԱԽ–ում քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը![]() 27 նոյեմբերի 2025 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում, որը նախագահել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների ներկայիս փուլը, հայտնում է Minval.az-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով։ Նշվում է, որ խորհրդի անդամներն անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերին՝ երկու երկրների միջև կարգավորման դրական դինամիկայի ֆոնին։ Հաստատվել է, որ Թուրքիան հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ու տարածաշրջանի զարգացմանն աջակցելուն։ Բացի այդ, նիստում քննարկվել են «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» նախաձեռնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը և այլ անվտանգային հարցեր։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |