Բաքվի դատարանը մերժել է Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները![]() 13 դեկտեմբերի 2025 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Բաքվի դատարանում շարունակվել է հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը, որի ժամանակ մերժել է նրա փաստաբանի միջնորդությունները: Նիստն անցել է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պայմանական դատավոր՝ Գյունել Սամեդովա) մասնակցությամբ, հայտնում է Minval.az-ը։ Վարդանյանի փաստաբան Էմիլ Բաբիշովը ներկայացրել էր երկու միջնորդություն: Առաջինով պաշտպանը խնդրել էր անհավաստի ճանաչել բոլոր ցուցմունքները, որոնք տրվել են նախաքննության ընթացքում, ինչպես նաև Կամո Հայրատեյանի, Մուշեգ Գրիգորյանի և այլոց ցուցմունքները, քանի որ նրանք որևէ կապ չունեն Վարդանյանի հետ, և չդիտարկել դրանք որպես ապացույցներ և հաշվի չառնել վճիռը կայացնելիս։ Երկրորդով Բաբիշովը նշել է, որ քննության ընթացքում ուսումնասիրվել են բազմաթիվ ապացույցներ, հարցաքննվել են կանչված տասնյակ «զոհեր և նրանց օրինական ժառանգներ», ներկայացվել են նաև այն անձանց ցուցմունքները, որոնք որևէ պատճառներով չեն մասնակցել նիստերին, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնցից պարզ է դարձել այն վնասը, որը պատճառվել է բազմաթիվ մարդկանց, սակայն, այդ անձանց ցուցմունքները որևէ առնչություն չունեն իր պաշտպանյալ Վարդանյանի հետ: Նա նշել է, որ ցուցմունքներով ներկայացված դրվագների մի մասը վերաբերել է այն այն ժամանակահատվածին, երբ Վարդանյանը չէր հանդիսանում ՀՀ քաղաքացի, այլ որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի աշխատում էր իր սեփական բիզնեսում: Այդ պատճառով դատարանում ներկայացված բոլոր ցուցմունքները վիճարկվել են որպես Վարդանյանի հետ որևէ կապ չունեցող ցուցմունքներ: Վարդանյանը սատարել է այս միջնորդություններին: Պետական մեղադրող Տարանե Մամեդովան նշել է, որ այս երկու միջնորդությունները ըստ էության նույնական են և չեն կարող բավարարվել։ Դատավարությունը շարունակվել է դատախազության ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրմամբ: Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին: Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել էր, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |