Պեսկով․ Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ![]() 22 դեկտեմբերի 2025 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ «Պուտինը մտադիր է երկկողմ հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21–ին և 22–ին անցնում է ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովը։ Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովին, սակայն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ալիևը չի մեկնել Սանկտ Պետերբուրգ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |