Կիևյան կամրջի հիմնանորոգման պայմանագիրը խզվել է

Կիևյան կամրջի հիմնանորոգման պայմանագիրը խզվել է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել են, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների համար կնքված պայմանագիրը խզվել է։

Նախատեսվում է իրականացնել նախագծի լրամշակում և 2026թ առաջին եռամսյակի վերջում կազմակերպել շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթաց՝ նպատակ ունենալով շինաշխատանքներն իրականացնել ամառային արձակուրդների ընթացքում, հայտնում է Aravot.am-ը։

Նշվել է նաև, որ ավարտին են հասցվել հրատապ կարգով իրականացված մի շարք շինարարական աշխատանքներ։ Դրանց թվում են Տիգրանյանի և Տերտերյանի անվան երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաև Էրեբունի թանգարանի տանիքների վերանորոգման աշխատանքները, Մետրոպոլիտենի գործարանային կայարանի տարածքում եզրաքարերի և հիմնապատի վերանորոգումը։

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ այդ շրջանում սպասարկվել են 28 կամրջային ենթակառուցվածքներ։ Երբ ներկայացվել են այդ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ լուսանկարները, Ավինյանը հարցրել է. «Սկզբի նկարները խնդիրներն էին, չէ՞»:

Ստանալով դրական պատասխան՝ քաղաքապետը արձագանքել է ծիծաղով. «Մի պահ անհանգստացա»։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---