ՀԾԿՀ-ն մերժել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը

ՀԾԿՀ-ն մերժել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունվարի 14-ին կայացած իր առաջին նիստում մերժել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը։

«Վեոլիա Ջուր» ընկերությանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Հանձնաժողովը տուգանել էր 10 միլիոն ՀՀ դրամով՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 136-րդ կետի խախտման համար։ Խոսքը վերաբերում էր Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի երաշխավորված ջրամատակարարման գրաֆիկի չպահպանմանը, որը նաև ճիշտ ձևով չէր հրապարակվել ընկերության պաշտոնական կայքում։

ՀԾԿՀ կողմից իրականացված դիտարկումներով, տեսագրություններով և «Վեոլիա Ջուր»-ի կողմից ներկայացված գրություններով հաստատվել է, որ ջրամատակարարման գրաֆիկը իսկապես խախտվել է։ Այդ իսկ պատճառով հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ մերժել է ընկերության բողոքը և թողել է տուգանման նախորդ որոշումը ուժի մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---