Ռուս եկեղեցին մտահոգված է ՀՀ-ում եկեղեցական գործերին միջամտելու փորձերով![]() 29 հունվարի 2026 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ, Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Անտոնիոսն այցելել է Մոսկվայում ՀԱԵ եկեղեցական համալիր և հանդիպել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասի հետ։ Այս մասին հայտնել է Մոսկվայի պատրիարքարանը, գրում է Radar Armenia-ն: Նա ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցական գործերին բացահայտ միջամտելու փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը: Զրույցի ընթացքում միտրոպոլիտն աջակցություն է հայտնել Եզրաս արքեպիսկոպոսին՝ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ գործադրվող ճնշման պայմաններում: Եզրաս արքեպիսկոպոսը հյուրին պատմել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս վիճակի մասին և շնորհակալություն հայտնել Մոսկվայի Պատրիարքարանին համերաշխության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |