Փաշազադեն հրեական կազմակերպությունների հետ հանդիպմանը խոսել է Հայ եկեղեցու «ռևանշիստական միտումների» մասին![]() 13 փետրվարի 2026 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Բաքվում, ընդունելով ԱՄՆ խոշորագույն հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի նախագահ Բեթսի Բըրնս Քորնի գլխավորած պատվիրակությանը, խոսել է Հայ Առաքելական եկեղեցու «ռևանշիստական տրամադրությունների» մասին: Ըստ նրա՝ դա չի համապատասխանում «կրոնական հանդուրժողականության և խաղաղ գոյակցության սկզբունքներին», գրում է Minval.az-ը: Արցախում էթնիկ զտում իրականացրած և հայկական եկեղեցիներն ու մշակութային ժառանգությունը պղծող ու ոչնչացնող երկրի կրոնական ներկայացուցիչը խոսել է «միջկրոնական երկխոսության ադրբեջանական մոդելի մասին»: Արցախի տարածքում ավելի քան 4000 հայկական հուշարձան կա, մոտ 500 եկեղեցի ու բերդ: Թանգարանային ցուցանմուշները տասնյակ հազարներով են՝ տեղահանման ժամանակ ոչինչ տեղափոխել չի ստացվել: Այժմ արցախյան բնակավայրերը հերթով հայտնվում են Բաքվի շինարարական բուլդոզերի տակ, հնագույն եկեղեցիները կամ աղվանացնում են, ջնջում քարակերտ արձանագրությունները, կամ քանդում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |