Սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների համար բնակապահովման նոր ծրագիր կիրականացվի

Սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների համար բնակապահովման նոր ծրագիր կիրականացվի

PanARMENIAN.Net - Հինգ և ավելի երեխա ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների համար կմեկնարկի բնակարանաշինական ծրագիր։ Այդ մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրանց տեղ են առաջարկելու այն բնակավայրերում, որտեղ նոր դպրոց կա կառուցված, հայտնում է Արմենպրեսը:

«Խնդիրն այն է, որ օրինակ, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, երբ մարդը տուն է ուզում, մենք չենք կարող Երևանի կամ Մարտունու կենտրոնում ապահովել։ Դրա համար, այն բնակավայրերում, որտեղ կա նորակառույց դպրոց և աշակերտների տեղ կա, այդ ընտանիքների համար 16 միլիոն դրամի նման ծրագիր կանենք՝ փող կտանք և կասենք գնացեք տուն կառուցեք, հողամասն էլ կտանք»,-ներկայացրել է վարչապետը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---