Լավրով․ ՀՀ-ն ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին![]() 6 ապրիլի 2026 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը : Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կենտրոնացել է մի շարք մտահոգությունների վրա, որոնք կապված են «Հայաստանում սպասվող ընտրությունների, Երևանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ցանկության և Ղարաբաղի հարցի հետ»,-գրում է Vesti-ru-ն: Պուտինի և Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 1-ին Կրեմլում։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ որոշում են կայացրել Հայաստանի իշխանությունները, իսկ ՌԴ-ն կապ չունի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |