ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահասներ ունեցող աշխատակիցների էլէներգիայի սպառման ամսական ծախսերը![]() 7 ապրիլի 2026 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլէներգիայի սպառման ամսական ծախսերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսուհետ՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությունների հաշվին կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը։ ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,-գրել է նա։ Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։ ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |