Ալբանիայի ԱԳ նախարարը կարևորել է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը![]() 21 ապրիլի 2026 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ֆերիտ Խոջան կարևորել է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը՝ նշելով, որ այն կարող է նպաստել Հարավային Կովկասում ավելի բարձր մակարդակի կանխատեսելիության ապահովմանը։ Նա ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել գործընթացի ամրապնդմանն ուղղված ցանկացած վստահելի առաջընթաց, հայտնում է 1lurer.am-ն ադրբեջանական լրատվամիջոցի վրա հղումով: Նրա խոսքով՝ դա կնպաստի տարածաշրջանի զարգացմանը՝ ընդգրկելով էներգետիկայի, կապակցվածության և եվրոպական անվտանգության համար կարևոր ուղղությունները։ Խոջան ընդգծել է, որ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական կամք, այլև հետևողական ջանքեր՝ ուղղված վստահության ամրապնդմանը, թափանցիկության բարձրացմանը, վեճերի կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |