Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ՀՀ ներկայացուցչին![]() 6 մայիսի 2026 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Նրան կանչել են ԱԳՆ: Այդ մասին հայտնել է բելառուսական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին վճռական բողոք է ներկայացվել և նոտա հանձնվել՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ, գրում է Belta-ն: Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ խոսնակ Ռուսլան Վարանկովը, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները, ասել էր, որ «Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածի ուշադրությունը ծանրագույն ներքին խնդիրներից շեղելու հուսահատ փորձ»: Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։ ՀՀ և Բելառուսի հարաբերությունները վատթարացել են 2024-ից ի վեր, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այցելելով Լեռնային Ղարաբաղ, հայտարարել էր, որ 2020-ի պատերազմից առաջ ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |