Էրդողանի խորհրդականը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ հետ կարգավորման գործընթացը![]() 12 մայիսի 2026 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին նա հայտնել է X-ում կատարած գրառմամբ։ «Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում կապի նախագծերը, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԵՄ մոտեցումը տարածաշրջանին»,- նշել է Քըլըչը, հայտնում է Factor.am-ը: Նա ընդգծել է, որ շեշտադրել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։ Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտարարել էր, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |