Վաշինգտոնը ողջունել է ՀՀ և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը![]() 14 մայիսի 2026 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը ողջունում է ՀՀ և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: «ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի»,-ասվում է հաղորդագրության մեջ: Թուրքիան վերացրել է ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները։ ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի կողմից ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացումը: Այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |