ՀՀ-ում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր գինու համտես-մրցույթը![]() 16 մայիսի 2026 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-23-ը Հայաստանում անցկացվելու է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) միջազգային գինու համտես-մրցույթը՝ աշխարհի խոշորագույն և հեղինակավոր միջոցառումներից մեկը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Համտես-մրցույթի շրջանակում Հայաստան են ժամանելու գինու մոտ 400 միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ, գնորդներ և այլ մասնագետներ։ Համտեսվելու է 65 երկրից ներկայացված մոտ 8000 տեսակի գինի։ Մրցույթին հաջորդելու է միջազգային մոտ 30 լրագրողի մասնակցությամբ մեդիատուր։ Մայիսի 21-ին՝ ժամը 09։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու համտեսի բացման պաշտոնական արարողությունը։ Մուտքն ապահովելու համար նախապես գրանցվելը պարտադիր է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |