Կարդինալ Քուվաքատը բացատրություն է տվել Արամ Ա-ին Բաքվի հետ Վատիկանի երկխոսության վերաբերյալ

Կարդինալ Քուվաքատը բացատրություն է տվել Արամ Ա-ին  Բաքվի հետ Վատիկանի երկխոսության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Վատիկան այցի շրջանակում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է միջկրոնական հարաբերությունների ընդհանուր պատասխանատու կարդինալ Քուվաքատի հետ, կարևորեն կրոնների միջև խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը։

Արամ Ա-ն կրկին անդրադարձել է Վատիկանի Գրեգորյան համալսարանում մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանի կազմակերպած համագումարում Արցախի և Հայ եկեղեցու վերաբերյալ դրսևորված միակողմանի մոտեցումներին, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը:

«Կարդինալն անհրաժեշտ բացատրություններ է տվել Ադրբեջանի հետ Վատիկանի ունեցած երկխոսության մասին՝ միաժամանակ շեշտելով, որ Վեհափառ Հայրապետի արծարծած հարցերի շուրջ իր բաժանմունքն անհրաժեշտ աշխատանքները պիտի շարունակի կատարել»,-ասվում է կաթողիկոսության հաղորդագրության մեջ:

Կարդինալը համաձայնել է օրակարգի ընդլայնման անհրաժեշտության հետ: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Քուվաքատին նվիրել է Աստվածամորը պատկերող հուշանվեր։

Վատիկանում կայացած հանդիպումը շարունակությունն էր Ղազախստանում 2025-ի ամռանն ունեցած քննարկումի, երբ Արամ Ա-ն կրկին բարձրացրել էր Վատիկանի Գրեգորյան համալսարանում Ադրբեջանի կազմակերպած համագումարի հարցը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---