ՌՀՄ Կրասնոդարի բաժանմունքը պատրաստ է աջակցել ընտրողներին՝ մեկնելու ՀՀ![]() 2 հունիսի 2026 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքը տեղեկացրել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական մասնակցության ընթացակարգի և ընտրություններին մասնակցելու նպատակով ՀՀ մեկնելու հարցում աջակցելու պատրաստակամության մասին: Այդ մասին ասվում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև այլ սոցցանցերում հրապարակված հայտարարության մեջ: Գրառումը հրապարակվել է մայիսի 15-ին, գրում է Factor.am-ը: Հրապարակումներում ներկայացվում է, թե ինչ կարգով կարող են արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Նշվում է, որ հրապարակման մեջ ներկայացվել են Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքի հասցեն և բաժանմունքի փոխնախագահ Գևորգ Սահակյանի հեռախոսահամարը, որով կապվել չի հաջողվել՝ զանգերին արձագանք չի եղել։ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի բաժանմունքը Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցն է, որը, ըստ կազմակերպության կայքի, զբաղվում է տեղի հայկական համայնքի համախմբման, մշակութային, սոցիալական և հայրենակցական ծրագրերով։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |